Суббота, 20.04.2024, 02:22
Главная | Вход | Мой профиль | Выход                                                                    Www.Armeniann.Do.AmВы вошли как Гость | Группа "Гости" | RSS

 


  

MENU

CATEGORIES

SERVICE


Главная » Файлы » News » News

Արթուր Աբրահամ. Պետք է ամուր նյարդեր ունենաս, որ մրցակցիդ «կոտրես», ոչ թե դու «կոտրվես»

03.02.2012, 02:14



Պրոֆեսիոնալ ռինգում Արթուր Աբրահամն արդեն մեծ հաջողությունների հասել է` դառնալով IBF վարկածով միջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն եւ 10 անգամ պաշտպանելով չեմպիոնական տիտղոսը: Սակայն հայ բռնցքամարտիկը, տեղափոխվելով երկրորդ միջին քաշային կարգ, մի փոքր նահանջ ունեցավ նվաճումների մեջ: Super Six մրցաշարում Ժերմեյն Թեյլորին հաղթելուց հետո Աբրահամին չհաջողվեց զարգացնել հաջողությունը: Իսկ 2011 թվականին Անդրե Ուորդին պարտվելուց հետո նրան սկսեցին քննադատել: Այդ պարտությունից ուղիղ յոթ ամիս անց Աբրահամը ռինգ դուրս եկավ արգենտինացի Պաբլո Օսկար ֆարիասի դեմ ու հաղթեց մրցակցին տեխնիկական նոկաուտով հինգերորոդ ռաունդում: ARMENIANN.do.am-ի թղթակիցը զրուցել է Արթուր Աբրահամի հետ: Արթուր, քո վերջին մենամարտում որոշակի փոփոխություն նկատվեց մարտավարության մեջ: Ինչո՞վ է պայմանավորված այդ փոփոխությունը: Ինչպես գիտեք, ես երկար ժամանակ հանդես էի գալիս միջին քաշային կարգում եւ հիմնականում մենամարտում էի` շեշտը դնելով ամուր պաշտպանության վրա: Տեղափոխվելով երկրորդ միջին քաշային կարգ` ես զգացի մարտի տարբերությունը: Այստեղ, ճիշտ է, բռնցքամարտիկի անձնական քաշը շատ չի տարբերվում միջին քաշայինից, բայց հարվածի ծանրությունն ու ազդեցությունը էականորեն են տարբերվում: Վերջին մենամարտում ես ավելի շատ էի շարժվում ռինգում ու դրա հետ մեկտեղ հարվածների քանակն էի ավելացրել ու երբեմն էլ գործում էի հարվածաշարերով: Մարտավարությունը անպայման պետք է փոխվի, որպեսզի կարողանաս հաջողության հասնել: Այստեղ, ի տարբերություն միջին քաշային կարգի, բռնցքամարտիկի դիմադրողականությունն էլ է բարձր, այնպես որ մարտավարության փոփոխությունը ուղղակի պահանջելի է: Հնարավո՞ր է , որ նորից սկսես հանդես գալ միջին քաշային կարգում: Չեմ կարծում, որ այդպես կլինի: Յուրաքանչյուր բռնցքամարտիկ զգում է, թե որ քաշային կարգում է իրեն լավ զգում: Միջին քաշային կարգում հանդես գալու համար ես պետք է մոտ տասը կիլոգրամ քաշ գցեմ, իսկ նման պարագայում արդեն մենամարտելը դժվարանում է, եւ չես կարողանում ռինգում ցուցադրել այն մարտը, որին ունակ ես: Ինձ համար հիմա երկրորդ միջին քաշային կարգը ամենահարմարն է: Այս տարվա սկզբին դու հայտարարել էիր, որ ձգտելու ես չեմպիոնական գոտի նվաճել: Դա լինելու է Ռոբերտ Շտիգլիցի՞ հետ մենամարտը: Այն, որ ես ձգտելու եմ չեմպիոնական գոտի նվաճել, դա փաստ է: Բայց թե ում հետ տեղի կունենա այդ մենամարտը, հիմա դժվար է ասել: Այս տարվա մարտի 31-ին ես եւս մեկ մանամարտ եմ անցկացնելու, եւ հաղթանակի դեպքում արդեն բանակցությունների կսկսենք վարել Շտիգլիցի հետ մենամարտ անցկացնելու համար: Մենամարտեր կազմակերպելու ու անցկացնելու համար համաձայունթյան պետք է գան պրոմոութերները: Միացյալ Նահանգներում դու երկու պարտություն կրեցիր: Նպատակ չունե՞ս վերադառնալ ԱՄՆ հաղթելու համար: Ինձ համար հիմա ամենակարեւորն ու առաջնայինը աշխարհի չեմպիոն դառնալն է: Դրանից հետո արդեն նոր կմտածենք այլ մարտերի մասին: Ըստ քեզ` ժամանակակից բռնցքամարտում ու մասնավորապես երկրորդ միջին քաշային կարգում հաջողության հասնելու համար ի՞նչ է պահանջվում մարզիկից: Բոլոր քաշային կարգերում էլ հաջողության հասնելու համար շատ գործոններ են կարեւոր: Բռնցքամարտիկը պետք է միշտ հավատա իր ուժերին ու աշխատասեր լինի, պետք է լավ մարզիչ ու պրոմոութեր ունենա: Լավ թիմ պետք է ունենա, վերջապես: Բռնցքամարտիկը պետք է նպատակ ունենա ու աշխատի այդ նպատակին հասնել: Սակայն բռնցքմարտիկի թիկունքը (թիմը) պետք է ամուր լինի: Այս ամեն ինչի հանրագումարում նոր կարելի է մեծ հաջողություններ ակնկալել: Եղե՞լ են մենամարտեր, որոնց ընթացքում զգացել ես, որ պարտվում ես եւ նյարդայնացել ես ու նետվել դեպի մրցակիցը: Իհարկե, եղել են: Իհարկե, նյարդայնացել եմ, բայց չեմ նետվել դեպի մրցակիցը: Այստեղ արդեն հոգեբանության ու հավասարակշռության գործոններն են առաջ գալիս: Ինչքան էլ նյարդայնանաս, չպետք է առանց մտածելու քայլեր կատարես մարտի ընթացքում: Հակառակ դեպքում կպատժվես: Պետք է ամուր նյարդեր ունենաս, որ մրցակցիդ «կոտրես», այլ ոչ թե դու «կոտրվես»: Արթուր, ժամանակին Մուհամեդ Ալիին ռինգում ոտքերի աշխատանքի շնորհիվ պարող բռնցքամարտիկ էին անվանում: Չես գտնո՞ւմ, որ հիմա էլ ոտքերի աշխատանքը ռինգում հաջողության գրավականներից մեկն է: Միանշանակ համաձայն եմ, որ ոտքերի աշխատանքը շատ կարեւոր գործոն է հաղթանակի հասնելու համար: Բայց ոչ բոլորն են կարողանում նման ձեւով մենամարտել, քանի որ յուրքանչյուր բռնցքամարտիկ ունի իր ոճը, իր ձեռագիրը: Հետո բնությունն էլ իր դերն ունի այստեղ: Ոմանք հենց այդպես էլ ծնվում են, ոմանք հասնում են դրան: Սակայն կան նաեւ բռնցքամարտիկներ, որոնց գլխավոր զենքը ոտքերի աշխատանքը չէ: Ոճերի ու ձեռագրերի տարբերությունը ավելի հետաքրիր է դարձնում մենամարտերը: Բոլորին էլ հայտնի է, որ դու մեծ հարգանք ու սեր ես վայելում Գերմանիայում: Իսկ գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտում քեզ դժվար չի՞ լինի: Եթե այդ մենամարտը կայանա եւ կայանա Գերմանիայում, չեմ կարծում, որ որեւէ մեկիս հեշտ կլինի: Կարեւորը հաղթանակն է: Երբ հաղթում ես, միշտ էլ լավ է լինում: Ինչ-որ առանձնակի դժվարություն չկա: Պետք է դուրս գաս ռինգ ու ձգտես հասնել քո նպատակին: Հիմա կարեւոր է հաղթանակի հասնել մարտի 31-ին կայանալիք մենամարտում, հետո նոր մտածել հաջորդի մասին: Դեռեւս պարզ չէ, թե ում հետ եմ մենամարտելու այդ օրը, բայց այդ ուղղությամբ աշխատում է իմ պրոմութերը: Արթուր իսկ մարզումներից բացի ժամանակ ունենո՞ւմ ես այլ նորություններով հետաքրքրվելու համար: Իհարկե: Ես ժամանակ գտնում են օրվա բոլոր նորություններին ծանոթանալու համար: Ի դեպ, նշեմ, որ երբ միացնում եմ համակարգիչը եւ միացնում եմ ինտերնետին` անմիջապես բացվում է ARMENIANN.do.am կայքի էջը: Ես ձեր կայքի միջոցով ծանոթանում եմ ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ տարածաշրջանային շատ լուրերի:

Категория / Category: News | Copyright Www.Armeniann.Do.Am © | Копировать строго запрещено!
Просмотров / Views: 539
 
Нравится  
 

 




Facebook Comments:

Всего комментариев / Total Comments: 0

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
LINKS

KARGIN STUDIO
ARMENIA TV
SHANT TV
BAREVHAYER
KINOMINO


WATCH ONLINE

Alabalanica - Online

Poker.am - Online



CLOCK


SEARCH

SERVICE


Current Position

Copyright Www.Armeniann.Do.Am © 2009-2024