Четверг, 28.03.2024, 20:34
Главная | Вход | Мой профиль | Выход                                                                    Www.Armeniann.Do.AmВы вошли как Гость | Группа "Гости" | RSS

 


  

MENU

CATEGORIES

SERVICE


Главная » Файлы » News » News

Դիարբեքիրում 1915-ին կոտորված հայերի նոր գերեզմանո՞ց են հայտանաբերել

02.02.2012, 19:47



Դիարբեքիրի Սուրիչի շրջանում գտնվող պատմական շենքերից մեկի բակում, որտեղ եղել է բանտ եւ այնուհետ JITEM-ի (Ահաբեկչության դեմ պայքարի ժանդարմերիայի հետախուզություն) շտաբ, վերանորոգման ժամանակ հայտնաբերված մարդկային կմախքների շուրջ խոսակցությունները թեժացել են։

Սկզբնական շրջանում հայտարարվեց, թե կմախքները պատկանում են JITEM-ի կողմից 1990-ականներին սպանված քրդերին։ Հայտնաբերված կմախքների գործով Դիարբեքիրի դատախազությունը հետաքննություն է սկսել, իսկ Դիարբեքիրի գլխավոր դատախազի տեղակալ Ահմեդ Քարաջան հայտարարել է, թե կմախքներն ավելի հին։

Խնդրի հետ կապված իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավոր Գալիփ Էնսարօղլուն նշել է, թե այդ տարածքում բանտը կառուցվել է 1880-ականներին եւ այդ կմախքներն այդ ժամանակաշրջանի են։

Թուրքական Taraf-ի սյունակագիր Այհան Աքթարն իր հրապարակման մեջ ներկայացնում է 1915-ին Դիարբեքիրում Անգլիայի հյուպատոսությունում թարգմանիչ աշխատած Թոմաս Մկրտչյանի զեկույցը, որում նշվել է, թե այդ բանտում հավաքել են հայերին, ապա կոտորել։ Նշվում է, որ Թոմաս Մկրտչյանի զեկույցը, որը գտնվում է ամերիկյան արխիվներում, մանրամասնորեն նկարագրում է Դիարբեքիրի կոտորածները։

Նշենք, որ JITEM-ի նախկին շտաբի տարածքից արդեն հայտնաբերվել են շուրջ 30 կմախքներ։

Категория / Category: News | Copyright Www.Armeniann.Do.Am © | Копировать строго запрещено!
Просмотров / Views: 544
 
Нравится  
 

 




Facebook Comments:

Всего комментариев / Total Comments: 0

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
LINKS

KARGIN STUDIO
ARMENIA TV
SHANT TV
BAREVHAYER
KINOMINO


WATCH ONLINE

Alabalanica - Online

Poker.am - Online



CLOCK


SEARCH

SERVICE


Current Position

Copyright Www.Armeniann.Do.Am © 2009-2024