Четверг, 25.04.2024, 02:47
Главная | Вход | Мой профиль | Выход                                                                    Www.Armeniann.Do.AmВы вошли как Гость | Группа "Гости" | RSS

 


  

MENU

CATEGORIES

SERVICE


Главная » Файлы » News » News

«Եվրատեսիլ-2012»-ում Հայաստանը ներկայացնող մասնակցի անունը հայտնի կդառնա մինչեւ մարտի 15-ը

29.01.2012, 03:42

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հաղորդագրություն է տարածել Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցչին ընտրելու հարցի վերաբերյալ:

«Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը՝ որպես Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ եւ «Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական հեռարձակող, իրավասու է ընտրել մայիսին կայանալիք մրցույթի Հայաստանի մասնակցին եւ երգը՝ կամ ազգային ընտրության (հեռուստադիտող-ժյուրի) կամ ներքին ընտրության միջոցով:

Հաշվի առնելով «Եվրատեսիլ-2012»-ի առանձնահատկությունը՝ Հանրային հեռուստաընկերությունը որոշում է ընդունել մրցույթն անցկացնել ներքին ընտրությամբ: Ընտրությունը կկատարի ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից ձեւավորված հատուկ հանձնախումբը, որտեղ կընդգրկվեն երաժիշտներ, հեռուստատեսության մասնագետներ եւ երաժշտական պրոդյուսերներ: Եվրատեսիլ-2012-ի Հայաստանի մասնակիցը եւ ներկայացվող երգը հայտնի կդառնան մինչեւ մարտի 18-ը:

Հանրային հեռուստաընկերությունն այս տարի առաջին անգամ կմասնակցի մայիսին Վիեննայում կայանալիք Պատանի երաժիշտների «Եվրատեսիլ-12» մրցույթին, որին մասնակցելու են նաեւ Ավստրիան, Բելառուսը, Բոսնիա-Հերցոգովինան, Խորվաթիան, Չեխիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Սլովենիան եւ Ուկրաինան: 15-20 տարեկան դասական ժանրում հանդես եկող երաժիշտների ամենամյա այս մրցույթը Եվրոպական հեռարձակողների միության ամենամյա խոշոր նախագծերից մեկն է: Հայաստանը ներկայացնող մասնակցի անունը հայտնի կդառնա մինչեւ մարտի 15-ը»,-ասված է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հաղորդագրության մեջ:

Категория / Category: News | Copyright Www.Armeniann.Do.Am © | Копировать строго запрещено!
Просмотров / Views: 614 | Комментарии / Comments: 1
 
Нравится  
 

 




Facebook Comments:

Всего комментариев / Total Comments: 1
1 Ali  
0
What a pleasure to meet someone who thinks so calelry

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
LINKS

KARGIN STUDIO
ARMENIA TV
SHANT TV
BAREVHAYER
KINOMINO


WATCH ONLINE

Alabalanica - Online

Poker.am - Online



CLOCK


SEARCH

SERVICE


Current Position

Copyright Www.Armeniann.Do.Am © 2009-2024