Пятница, 19.04.2024, 21:21
Главная | Вход | Мой профиль | Выход                                                                    Www.Armeniann.Do.AmВы вошли как Гость | Группа "Гости" | RSS

 


  

MENU

CATEGORIES

SERVICE


Главная » Файлы » News » News

Հակառակորդի գնդակից զինվոր է վիրավորվել

28.02.2012, 15:36



Հակառակորդի կողմից արձակված գնդակից, փետրվարի 25-ին, ըստ նախնական տվյալների, որովայնի շրջանում հրազենային մարմնական վնասվածք է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արման Մուրադի Սեդրակյանը: Այս մասին ARMENIANN.do.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյան:

Զինվոր Արման Սեդրակյանին սկզբում տարել են Նոյեմբերյանի հոսպիտալ, սակայն ժամեր անց տեղափոխել են Երեւանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Ներկա դրությամբ նրա առողջական վիճակը բավարար է:

ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը հայտնեց նաեւ, որ տեղի ունեցածի կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ 34-104 հոդվածի 1-ին մասով` սպանության փորձ հատկանիշներով:

Նշենք, որ Արման Սեդրակյանը զորակոչվել է Էջմիածնի զինկոմիսարիատից` 2010թ-ի երկրորդ զորակոչին:

Категория / Category: News | Copyright Www.Armeniann.Do.Am © | Копировать строго запрещено!
Просмотров / Views: 608 | Комментарии / Comments: 1
 
Нравится  
 

 




Facebook Comments:

Всего комментариев / Total Comments: 1
1 Johnata  
0
I went to tons of links breofe this, what was I thinking?

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
LINKS

KARGIN STUDIO
ARMENIA TV
SHANT TV
BAREVHAYER
KINOMINO


WATCH ONLINE

Alabalanica - Online

Poker.am - Online



CLOCK


SEARCH

SERVICE


Current Position

Copyright Www.Armeniann.Do.Am © 2009-2024