
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը տեղափոխվել է Նյու Յորքի հիվանդանոց, երբ նրա մոտ տրոմբ է հայտնաբերվել ուղեղի ցնցումից հետո, հաղորդում է Associated Press-ը:
Քլինթոնի ներկայացուցիչ Ֆիլիպ Ռեյնսը լրագրողներին հայտնել է, թե տրոմբը հայտնաբերվել է կիրակի օրը: Նրա խոսքով, պետքարտուղարը երկու օր գտնվելու է բժիշկների հսկողության տակ, եւ վերջիններս գնահատելու են նրա առողջական վիճակը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին Քլինթոնը ուղեղի ցնցում էր ստացել: Նա ուշաթափվել էր եւ խփել գլուխը: Դրանից հետո նա մեկ շաբաթ աշխատում էր տանից:
|