
«The Washington Times» պարբերկանը տպագրել է Մոնրեալի Մըքգիլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ներկայացուցիչ Աբրահամ Նիզիբլյանի հոդվածը, որում մասնավորապես նշվում է. «Անցած ամիս տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում: Այն տեղի է ունեցել Նախիջևանում, որտեղ ադրբեջանական զորքերը 2005 թ-ից սկսած հայկական հազարավոր գերեզմաններ ոչնչացնելով, փորձում էր վերացնել Ջուղայի գերեզմանոցը` ջնջելով հայկական վերջին նշույլները:
Այդ ընթացքում, Ադրբեջանն աշխատում է իրանական պետական Naftrian Intertrade ընկերության հետ, կասպյան Շահ-Դենիզ գազի հանքավայրի շահագործման հարցում: Սա անշուշտ, դուր չի գալիս վաշինգտոնյան պաշտոնյաներին, որոնք միջուկային ջանքերի համար ձգտում են Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել:
Միջազգային հանրությանը պետք է մտահոգի, Ադրբեջանից եկող սպառնալիքներն ընդդեմ հարևան Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի: Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի առաջնորդների միջև ստորագրված հրադադարից 18 տարի հետո էլ Բաքուն ընդդիմանում է Ղարաբաղի մասնակցությանը Մինսկի խմբի բանակցություններին»,-նշված է հոդվածում:
«Վերջին երկու տասնամյակներում Լեռնային Ղարաբաղն իր սահմաններում ստեղծել է ժողովրդավարության ու մարդու իրավունքների ունիվերսալ արժեքներ, մինչդեռ նրա առջև կանգնած է բռնապետական ու ագրեսիվ հարևան: Եթե Ադրբեջանը ցանկանում է սպառնալիքների թիրախ չլինել, ապա պետք է հետևի Ղարաբաղի օրինակին»,- նշում է Նիզիբլյանը:
|