
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն չի մեկնաբանել իր եւ երկրի նախագահ Նիկոլա Սարկոզիի միջեւ տարաձայնությունները` կապված Սենատի կողմից ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի հետ:
«Ես արդեն արդեն մեջբերեցի Ժան Պյեռ Շեւանմանի խոսքն այն մասին, որ նախարարը պետք է կա'մ լռի, կա'մ հրաժարական տա: Ես հայտնվել եմ մի իրավիճակում, երբ նախընտրում եմ լռել այդ խնդրի վերաբերյալ, որը դուք հիշատակեցիք»,- հայտարարել է ԱԳ նախարարը:
Նախարարը պետք է բերանը փակ պահի, իսկ եթե նա ուզում է բացել այն, ապա պետք է հրաժարական տա»,- այս խոսքերի հեղինակը հայտնի ֆրանսիացի քաղաքական գործիչ, Սոցիալիստական կուսակցության հիմնադիրներից եւ «Քաղաքացիների շարժման» նախագահ Ժան Պյեռ Շեւենմանը, ով 4 անգամ նախարար է եղել:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին փետրվարի 1-ին խոստացել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ ներկայացնել, եթե ներկա օրինագիծը հակասահմանադրական ճանաչվի Սահմանադրական խորհրդի կողմից: Նա նաեւ քննադատել է գյուղատնտեսության եւ ԱԳ նախարարներին, որ նրանք «իրենց քթից այն կողմ չեն տեսնում»:
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն հանդես է գալիս Թուրքիայի հետ հարաբերությունների սերտացման օգտին: «Ես հույս ունեմ, որ այդ հարաբերությունները, անկախ ներկա իրավիճակից, կամրապնդվեն»,-ասել է նա:
|