
Ֆրանսիական Լիմոժ քաղաքում 61-ամյա Մարտունիկ Ասլանյանի սպանության հետ առնչություն ունենալու մեջ կասկածվող երկու երիտասարդ փախստականներին կալանավորելու միջազգային օրդեր է տրվել:
Այդ մասին հաղորդում է ֆրանսիական Le Parisien թերթը:
Դատախազը հայտարարել է, որ կասկածյալների հանդեպ վերահսկողություն է սահմանվել Իսպանիայում:
Լիմոժում հանգուցյալի որդին` 26-ամյա Գոռը վիրավորվել է հրազենից ստացած վնասվածքի պատճառով, երբ փորձել է հոր հետ վերադարձնել իրենց ընտանիքի գողացված ավտոմեքենան: Հանցագործներից մեկն անչափահաս է եղել եւ օդ է կրակել: Մյուսը` 19-ամյա երիտասարդը, մահացու կրակ է բացել: «Այդ վարկածը պետք է հաստատվի»,-ասել է դատախազը:
Ավելի վաղ ARMENIANN.do.am–ը հաղորդել է, որ Ֆրանսիայի Լիմոժ քաղաքում գողացված ավտոմեքենայի պատճառով տեղի ունեցած վեճը ողբերգական ավարտ է ունեցել հայ ընտանիքի համար:
Հանցագործը գիտակցաբար կրակ է բացել հոր եւ որդու վրա: 61-ամյա թոշակառու Մարտունիկ Ալեքսանյանը, ով ծնվել է Հայաստանի Սասունիկ գյուղում եւ հինգ տարի առաջ տեղափոխվել է Լիմոժ, ծանր վիրավորվել է, իսկ նրա որդին` 26-ամյա Գոռն ավելի թեթեւ վնասվածք է ստացել: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ էլ ընտանիքի հայրը մահացել է:
|