
Ֆրանսիացի գերծանրքաշային բռնցքամարտիկ Ժան Մարկ Մորմեկը պատրաստվում է հոգեբանական հաղթանակ տանել IBF, WBO եւ WBA վարկածով աշխարհի չեմպիոն ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի նկատմամբ:
Մարտի 3-ին Դյուսելդորֆում այս բռնցքամարտիկները կվիճարկեն գերծանրքաշային կարգի IBF, WBO եւ WBA վարկածով աշխարհի չեմպիոնական գոտիները:
«Ես երկաթյա կամք ունեմ եւ հոգեբանորեն «կկոտրեմ» Կլիչկոյին: Չեմ վախենում ոչ ոքից: Ես կհաղթեմ Կլիչկոյին եւ կտիրանամ նրա բոլոր գոտիներին»,- Մորմեկի խոսքը մեջբերում է Fightnews.com-ը:
Վլադիմիր Կլիչկոն շատ հանգիստ է արձագանքել մրցակցի հայտարարությանը՝ նշելով, որ այդ մենամարտում իր միակ խնդիրը ֆրանսիացու հասակն է լինելու:
«Մորմեկի գլխավոր նպատակը գերծանրքաշային կարգում առաջին ֆրանսիացի չեմպիոն դառնալն է: Նա շատ փորձառու բռնցքամարտիկ է եւ բազմաթիվ չեմպիոնական մենամարտերի է մասնակցել: Ինձ համար միակ դժվարությունը լինելու է նրա ցածր հասակը»,- հայտարարել է Կլիչկոն:
|