
Ոստիկանության Լոռիի մարզային վարչության եւ Գուգարքի բաժնի ծառայողները, փետրվարի 1-ին, խուզարկություն են կատարել 28-ամյա Կարեն Ղուկասյանի տանը, որտեղից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված, մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված` 12.650 գրամ ընդհանուր կշռով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից ARMENIANN.do.am-ին հայտնում են, որ Ղուկասյանը հայտարարել է, որ նշված զանգվածը կանեփ է եւ պատկանում է Վանաձոր քաղաքի բնակչուհի Նարինե Ջ.-ին եւ ինքն այն պահում է հետագայում նրան հանձնելու նպատակով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Նարինե Ջ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության բաժին եւ հայտարարել, որ նշված զանգվածը 2011 թ. օգոստոսին իրեն ի պահ է հանձնել ոմն Լամարա:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Ձեռնարվում են միջոցառումներ Լամարայի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
|