
Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Թուրքիան պատրաստվում է հարձակվել հարևան երկրների վրա.
«Սիրիան անկախ պետություն է: Ռուսաստանը պետք է պաշտպան կանգնի նրան, որպեսզի որևէ օտար զինվոր ոտք չդնի սիրիական տարածքի վրա և գահընկեց անի օրինական կառավարությանը: Բնականաբար, մենք թույլ չենք տա հակասիրիական բանաձևերի ընդունումը, Ռուսաստանն ու Չինաստանը դրա իրավունքն ունեն:
Սակայն նրանք կարող են այլ մեթոդներ կիրառել ռեժիմի կործանման համար: Գործին միջամտում է Թուրքիան, որի համար շահավետ է վերստին դառնալ տաածաշրջանային պետություն և ներկայանալ որպես ժողովրդավարության կողմնակից:
Թուրքիան միաժամանակ հարված կհասցնի Սիրիայի և Իրաքի հյուսիսում գտնվող քրդերին, ինչպես նաև իր արևելյան հատվածում բնակվող քրդերին: Ամռանն էլ կգա Իրանի դեմ պատերազմելու ժամանակը»:
|