
Ճապոնիայի նոր վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է երկրում նոր ատոմակայաններ կառուցելու մտադրության մասին` խոստանալով, որ դրանք անվտանգ են լինելու:
Նախկինում Աբեն խոսել էր միայն կանգնեցված ռեակտորները վերամիացնելու, այլ ոչ նորերը կառուցելու մտադրության մասին:
«Նոր ռեակտորները ամբողջությամբ տարբերվելու են 40 տարի առաջ կառուցվածներից, որոնք ճգնաժամի պատճառ դարձան»,- ասել է Աբեն:
Նախորդ կառավարությունը` Յոսիհիկո Նոդայի գլխավորությամբ, ընդունել էր մինչեւ 2040 թվականը ատոմային էներգիայից հրաժարվելու որոշում, բայց ծրագիրը կյանքի կոչել խանգարել էր դեկտեմբերին ընտրություններում կրած պլանը:
|