Пятница, 26.04.2024, 13:03
Главная | Вход | Мой профиль | Выход                                                                    Www.Armeniann.Do.AmВы вошли как Гость | Группа "Гости" | RSS

 


  

MENU

CATEGORIES

SERVICE


Главная » Файлы » News » News

Ադրբեջանի կողմից գնված զենքն ուղղված է Հայաստանի, ոչ թե Իրանի դեմ

28.02.2012, 15:39



Իսրայելից Ադրբեջանի գնած զենքը նախատեսված է Հայաստանի, ոչ թե Իրանի դեմ օգտագործելու համար, կարծում է վերլուծաբան Ջոշուա Կուչերան:

Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ կնքված` անօդաչու թռչող սարքեր եւ այլ սպառազինություններ ձեռք բերելու գործարքի ժամկետները թյուրիմացության մեջ են գցում, նշվում է Eurasia.net կայքում հրապարակված վերլուծաբանի հոդվածում:

«Անկախ Իսրայելի եւ Իրանի միջեւ հարաբերությունների լարվածությունից, ինչպես նաեւ Ադրբեջանում իսրայելական հետախուզության գործունեության նկատմամբ ուշադրության մեծացումից, սպառազինությունները նախատեսված են ոչ թե Իրանի, այլ Հայաստանի դեմ օգտագործման համար, որը վերահսկում է Լեռնային Ղարաբաղը»,-գրում է Կուչերան:

Նրա կարծիքով` Բաքուն եւ Թել Ավիվը փոխանակվում են Իրանի վերաբերյալ հետախուզական տվյալներով, սակայն Ադրբեջանը զենքն Իսլամական հանրապետության դեմ չի օգտագործի:

«Ադրբեջանի կառավարությունը չի վստահում Իրանին, սակայն վախենում է ոչ թե միջուկային ծրագրից, այլեւ Թեհրանի միջամտությունից Ադրբեջանի ներքին գործերին», -նշում է վերլուծաբանը:

Վերլուծաբանը ենթադրում է, որ Բաքուն ԱՄՆ-ից սպառազինման ձեռք բերման սահմանափակում ունի «Կոնգրեսի հայամետ անդամների դիմադրության, ինչպես նաեւ ԱՄՆ-ի` իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ չբորբոքելու մտադրության պատճառով»:

«Ադրբեջանը նաեւ Ռուսաստանից զենք գնելու սահմանափակում ունի` Մոսկվայի եւ Երեւանի միջեւ դաշնակցային հարաբերությունների պատճառով: Իսրայելը նման խնդիրներ չունի»,-գրում է վերլուծաբանը:

Հիշեցնենք, որ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանն Իսրայելից անօդաչու թռչող սարքեր եւ հակահրթիռային ու հակաօդային պաշտպանության համակարգեր կստանա (ՀՀՊ եւ ՀՕՊ)` 1,6 մլրդ դոլարով:

Категория / Category: News | Copyright Www.Armeniann.Do.Am © | Копировать строго запрещено!
Просмотров / Views: 575
 
Нравится  
 

 




Facebook Comments:

Всего комментариев / Total Comments: 0

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
LINKS

KARGIN STUDIO
ARMENIA TV
SHANT TV
BAREVHAYER
KINOMINO


WATCH ONLINE

Alabalanica - Online

Poker.am - Online



CLOCK


SEARCH

SERVICE


Current Position

Copyright Www.Armeniann.Do.Am © 2009-2024