Четверг, 25.04.2024, 14:34
Главная | Вход | Мой профиль | Выход                                                                    Www.Armeniann.Do.AmВы вошли как Гость | Группа "Гости" | RSS

 


  

MENU

CATEGORIES

SERVICE


Главная » Файлы » News » News

Ադրբեջանը փորձում է «կաշառե՞լ» ղարաբաղցիներին

09.01.2013, 02:31



Ադրբեջանը իր վարկանիշը բարձրացնելու հույսով նոր PR ակցիա է սկսել, որով, ըստ էության» ԼՂՀ հայերին առաջարկում է վաճառվել: Խոսքը Լեռնային Ղարաբաղում բնակվող հայ քաղաքացիների՝ ԽՍՀՄ-ի բանկերում ունեցած ավանդները վերադարձնելու հնարավորության մասին է, բայց պայմանով, որ նրանք դիմեն... Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար:

«Ադրբեջանի հանրապետության ազգությամբ հայ քաղաքացիները, ովքեր ապրում են մեր երկրի օկուպացված տարածքներում, նույնպես իրավունք ունեն փաստաթղթեր ներկայացնել խորհրդային ավանդներն ստանալու համար: Դրա համար նրանք պետք է հաստատեն իրենց քաղաքացիությունը այլ երկրների նոտարական գրասենյակների կամ մեր երկրի համապատասխան ատյանների միջոցով: Նրանք կարող են փոխհատուցում ստանալ կամ մեր երկրի բանկերում, կամ համապատասխան փոխանցում կարվի օտարերկրյա բանկերին»,- հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Այդըն Միրզազադեն:

Իր հերթին, «Աջակցություն հասարակության հետ կապերի զարգացմանը» ՀԿ-ի նախագահ, «Azer-Globe» հասարակական-քաղաքական հետազոտությունների ինստիտուտի Կովկասի պատմության կենտրոնի տնօրեն Շելալե Հասանովան հայտարարել է, որ PR-ը օգտակար կլինի ճիշտ կազմակերպված մեդիա-մարտավարության եւ մեդիա-ռազմավարության դեպքում:

«Եթե մեր երկիրը տեխնոլոգիապես ճիշտ կարողանա ներկայացնել տեղեկությունը, որ Ադրբեջանը կապահովի խորհրդային ավանդների վերդարձն այն հայերին, ովքեր կհաստատեն Ադրբեջանի իրենց քաղաքացիությունը, դա մեր օգտին կլինի: Հերթական անգամ աշխարհը կտեսնի մեր ժողովրդի հանդուրժողականությունը եւ կհերքվի հայկական սուտը, թե մեր երկրում իրենց վատ են վերաբերվել: Սակայն դա պետք է այնպես անել, որպեսզի այդ տեղեկատվությունն անմիջապես հասնի հասցեատիրոջը եւ Արեւմուտքի այն անձանց, ովքեր որոշակի քաղաքական որոշումներ են կայացնում»,-ասել է նա:

Նկատենք, սակայն, որ ոչ մի նմանատիպ PR չի կարող մոռացնել տալ այն վնասը, որն Ադրբեջանը կրեց մարդասպանին ներում շնորհելով եւ հերոսացնելով, չխոսելով արդեն այն մասին, որ ոչ մի հայ չի «վաճառվի» նման նախաձեռնությանը:

Չիշտ կլիներ, որ ադրբեջանցի PR գործիչներն Արեւմուտքին հիշեցնեին նաեւ հայկական կոտորածների, սպանությունների ու հարյուր հազարավոր հայ փախստականների մասին:

Категория / Category: News | Copyright Www.Armeniann.Do.Am © | Копировать строго запрещено!
Просмотров / Views: 755 | Комментарии / Comments: 1
 
Нравится  
 

 




Facebook Comments:

Всего комментариев / Total Comments: 0

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
LINKS

KARGIN STUDIO
ARMENIA TV
SHANT TV
BAREVHAYER
KINOMINO


WATCH ONLINE

Alabalanica - Online

Poker.am - Online



CLOCK


SEARCH

SERVICE


Current Position

Copyright Www.Armeniann.Do.Am © 2009-2024