Суббота, 20.04.2024, 00:59
Главная | Вход | Мой профиль | Выход                                                                    Www.Armeniann.Do.AmВы вошли как Гость | Группа "Гости" | RSS

 


  

MENU

CATEGORIES

SERVICE


Главная » Файлы » News » News

Ամանորի կապակցությամբ նախագահն այցելել է պաշտպանական դիրքեր (ֆոտո)

31.12.2012, 19:51



Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր այցելել է մեր երկրի պաշտպանական դիրքեր: Նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ, նրան ուղեկցել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանրապետության ղեկավարը հետեւել է պաշտպանական հենակետերում մարտական հերթապահության կազմակերպմանը, զրուցել զիվորների հետ՝ նրանց հետաքրքրող հարցերի շուրջ:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ եւ շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: «Հայ զինվորը կոչում է: Պարտադիր չէ, որ նա լինի խրամատում կամ ինքնաձիգը ձեռքին: Կարեւորն այն է, որ մարդն իրեն զգա Հայրենիքի զինվոր: Ես կարծում եմ՝ առավել բարձր կոչում եւ առավել մեծ երջանկություն չկա, քան լինել Հայրենիքի զինվոր: Ես շատ բան եմ տեսել, չնայած, տարիքով այնքան էլ մեծ չեմ. տեսել եմ մեր ժողովրդի դժվարությունները, տեսել եմ բազմաթիվ ընկերների կորուստներ, տեսել եմ, թե ինչպես են բնակավայրեր ավերվում: Ամեն ինչ տեսել եմ: Տեսել եմ ընկերների նվիրվածություն, տեսել եմ ընկերների դավաճանություն: Ամեն ինչ: Բայց, իրոք, ավելի մեծ բան, քան Հայրենիքին ծառայելը չկա: Ուզում եմ, սիրելի զինվորներ, որ դուք այս գիտակցությամբ ապրեք ձեր ողջ կյանքը: Մեր ժողովուրդը շատ երկար է ապրում այս հողի վրա, շատ երկար ճանապարհ ենք անցել: Այդ ճանապարհին եղել են հաջողություններ, եղել են անհաջողություններ, բայց մենք, փառք Աստծո, կանք, եւ վստահ եմ, որ մշտապես լինելու ենք: Մենք կանք, որովհետեւ եւ մեր իշխանավորը, մեծամասամբ, եւ եկեղեցականը, եւ ռամիկը շատ դեպքերում իրենց զինվոր են համարել: Մեր հարեւանությամբ եղել են ժողովուրդներ, որոնք եւ քանակով, եւ իրենց հզորությամբ շատ ավելին են եղել, քան մենք: Կարելի է թվարկել առնվազն երկու տասնյակ ժողովուրդների, որ մնացել են պատմության կեռմաններում, մնացել են, որովհետեւ իրենք իրենց ազգի զինվորը չեն եղել, իրենց Հայրենիքի զինվորը չեն եղել: Եվ մենք հարատեւելու ենք, որովհետեւ մեզնից շատ-շատերն իրենց համարում են Հայրենիքի զինվորը»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Ծառայության ընթացքում իրենց անձնվիրությամբ եւ խիզախությամբ աչքի ընկած մի խումբ զինվորներ նախագահի կողմից ստացել են նվերներ:

Հանրապետության ղեկավարը նաեւ հանդիպել է Արենի գյուղի բնակիչների հետ, շնորհավորել նրանց գալիք տոների կապակցությամբ, զրուցել բնակիչներին հուզող եւ հետաքրքող հարցերի շուրջ:



 








Категория / Category: News | Copyright Www.Armeniann.Do.Am © | Копировать строго запрещено!
Просмотров / Views: 794
 
Нравится  
 

 




Facebook Comments:

Всего комментариев / Total Comments: 0

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
LINKS

KARGIN STUDIO
ARMENIA TV
SHANT TV
BAREVHAYER
KINOMINO


WATCH ONLINE

Alabalanica - Online

Poker.am - Online



CLOCK


SEARCH

SERVICE


Current Position

Copyright Www.Armeniann.Do.Am © 2009-2024