Суббота, 27.04.2024, 07:27
Главная | Вход | Мой профиль | Выход                                                                    Www.Armeniann.Do.AmВы вошли как Гость | Группа "Гости" | RSS

 


  

MENU

CATEGORIES

SERVICE


Главная » Файлы » News » News

ԱՄՆ-ի կոնգրեսականները Հիլարի Քլինթոնին կոչ են անում հրաժարվել Հայոց ցեղասպանության մասին արած իր խոսքերից

04.02.2012, 15:38



Հայոց ցեղասպանության բանաձեւի հեղինակներ Ռոբերթ Դոլդը եւ Ադամ Շիֆը Կոնգրեսի իրենց գործընկերներին կոչ են արել ստորագրել այն նամակի ներքո, որում պետքարտուղար Հիլարի Քլինթոնին կոչ է արվում հրաժարվել Հայերի ցեղասպանության մասին վերջերս արված իր հայտարարություններից:

Կոնգրեսականները նամակում Հիլարի Քլինթոնին կոչ են անում հրաժարվել Հայոց ցեղասպանության որպես «պատմական վեճի» բնորոշումից, հայտնում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը (ANCA):

Կոնգրեսականները նշում են, որ 1915 թվականի իրադարձության որպես «պատմական վեճի» բնորոշումը նախաձեռնված է Թուրքիայի եւ բոլոր նրանց կողմից, ովքեր ժխտում են ցեղասպանությունները:

Պետքարտուղար Քլինթոնին ուղղված նամակում նշվում է, որ նրա «Հայոց ցեղասպանության ոչ ճիշտ պատմական բնորոշումը, ինչպես նաեւ Ամերիկայի հայերի եւ ցեղասպանության մյուս սերունդների զգացմունքները վիրավորելը թուրքական հանրապետության եւ նրա` ցեղասպանության ժխտման ամոթալի քաղաքականության արտահայտությունն է հանդիսանում»:

Категория / Category: News | Copyright Www.Armeniann.Do.Am © | Копировать строго запрещено!
Просмотров / Views: 599 | Комментарии / Comments: 1
 
Нравится  
 

 




Facebook Comments:

Всего комментариев / Total Comments: 1
1 Madel  
0
Thought it wuoldn't to give it a shot. I was right.

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
LINKS

KARGIN STUDIO
ARMENIA TV
SHANT TV
BAREVHAYER
KINOMINO


WATCH ONLINE

Alabalanica - Online

Poker.am - Online



CLOCK


SEARCH

SERVICE


Current Position

Copyright Www.Armeniann.Do.Am © 2009-2024