Четверг, 25.04.2024, 01:41
Главная | Вход | Мой профиль | Выход                                                                    Www.Armeniann.Do.AmВы вошли как Гость | Группа "Гости" | RSS

 


  

MENU

CATEGORIES

SERVICE


Главная » Файлы » News » News

Էրդողան. Ֆրանսիան պետք է դուրս գա ԵԱՀԿ Մինսկի խմբից

13.02.2012, 17:41



Ընդունելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը` Ֆրանսիան, ըստ էության, դարձել է ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկը եւ պետք է դուրս գա ԵԱՀԿ Մինսկի խմբից: Այդ մասին ANS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մի քանի ամիս առաջ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին այցելել է Հայաստան, եւ եթե լսել եք նրա հայտարարությունն այնտեղ, ապա մեզ մոտ ոչ մի կասկած չի մնում, որ նա ակնհայտորեն պաշտպանել է հայերին եւ այդպիսով օժանդակել է հակամարտող կողմերից մեկին: Իհարկե, այդ գործողություններից հետո Ֆրանսիան պետք է դուրս գա ԵԱՀԿ Մինսկի խմբից: Եթե Ֆրանսիան դուրս գա ԵԱՀԿ Մինսկի խմբից, այդ հակամարտության գործում ղեկավարող դեր կգրավեն ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում, եւ ես ենթադրում եմ, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է միջամտի այդ հարցին եւ որոշում ընդունի: Ոչ ոք իրավունք չունի այդքան ժամանակ տանջել Ադրբեջանին: Բոլորը այժմ սպասում են հակամարտության լուծմանը, եւ մենք հույս ունենք, որ որոշում կընդունվի եւ տարածաշրջանի բոլոր խնդիրները կմնան անցյալում»,-նշել է նա:

1news.az-ը հաղորդում է, որ թուրք վարչապետը գոհունակություն է հայտնել Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման հարցում ցուցաբերած դիրքորոշման կապակցությամբ: «Ադրբեջանը եւ Թուրքիան պետք է միշտ կողք կողքի լինեն, ոչ միայն այդ, այլ նաեւ մյուս հարցերում: Ինչպես ասել է խոշոր առաջնորդ Հեյդար Ալիեւը, մենք մեկ ազգ ենք, երկու պետություն, միասին էլ կգնանք դեպի լուսավոր ապագա»,-ասել է նա:

Категория / Category: News | Copyright Www.Armeniann.Do.Am © | Копировать строго запрещено!
Просмотров / Views: 642 | Комментарии / Comments: 1
 
Нравится  
 

 




Facebook Comments:

Всего комментариев / Total Comments: 1
1 Richy  
0
Thank you so much for this artclie, it saved me time!

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
LINKS

KARGIN STUDIO
ARMENIA TV
SHANT TV
BAREVHAYER
KINOMINO


WATCH ONLINE

Alabalanica - Online

Poker.am - Online



CLOCK


SEARCH

SERVICE


Current Position

Copyright Www.Armeniann.Do.Am © 2009-2024