Пятница, 19.04.2024, 07:51
Главная | Вход | Мой профиль | Выход                                                                    Www.Armeniann.Do.AmВы вошли как Гость | Группа "Гости" | RSS

 


  

MENU

CATEGORIES

SERVICE


Главная » Файлы » News » News

Ֆրանսիական Լիմոժ քաղաքում հայ է սպանվել

29.01.2012, 03:30

Ֆրանսիայի Լիմոժ քաղաքում գողացված ավտոմեքենայի պատճառով տեղի ունեցած վեճը ողբերգական ավարտ է ունեցել հայ ընտանիքի համար, գրում է ֆրանսիական «Le Parisien»-ը:

Հանցագործը գիտակցաբար կրակ է բացել հոր եւ որդու վրա: 61 -ամյա թոշակառու Մարտունիկ Ալեքսանյանը, ով ծնվել է Հայաստանի Սասունիկ գյուղում եւ հինգ տարի առաջ տեղափոխվել է Լիմոժ, ծանր վիրավորվել է, իսկ նրա որդին` 26-ամյա Գոռն ավելի թեթեւ վնասվածք է ստացել: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ էլ ընտանիքի հայրը մահացել է:

«Մոտ երեսուն հոգի էին` դեմքները շարֆերով ծածկած: Նրանցից մեկի ձեռքին զենք կար: Երբ հնչեցին կրակոցները, շենքերի մոտ շատ մարդիկ կային, սկսվեց խուճապ, մարդիկ սկսեցին փախչել»,-պատմել է ականատեսներից մեկը:

Միջադեպի պատճառը եղել է մեքենայի գողությունը: Հունվարի 16 –ին Ասլանյանների ընտանիքի անդամ Մաքսիմ Բերժեից գողացվել է նրա «Citroën C3» ավտոմեքենան: Հունվարի 25-ին երկու անծանոթ կանգ են առել Ասլանյանների փողոցի վրա եւ նրանցից մեկին` որպես ավտովերանորգման սրահի մենեջերի, առաջարկել են գնել երկու մեքենա: Դրանցից մեկը, պարզվել է, եղել է հենց նույն գողացված «Citroën C3»-ը: Նրա տերը սպառնացել է ոստիկանություն կանչել, եթե իր մեքենան չվերադարձվի: Հանդիպում է նշանակվել ժամը 19-ին:

«Երբ մենք չորսով գնացինք հանդիպման, նրանք դարանակալել էին: Մեզ մի ողջ բանդա էր սպասում»,-պատմել է Մաքսիմ Բերժեն: Գոռ Ասլանյանը փորձել է բանակցություններ վարել, իսկ հետո վաճառողին ստիպել գնալ ոստիկանություն: Խմբում եղած անչափահասներից մեկը, որը, հավանաբար 12 -13 տարեկան է եղել, կրակել է օդ:

Մարտունիկ Ասլանյանը, կարծելով, թե իր որդին վիրավոր է, մոտեցել է բանդային: Երկրորդ երիտասարդը վերցրել է զենքը եւ նշան բռնել: «Երկու կրակոց է հնչել. մեկը որդու, երկրորդը` հոր ուղղությամբ, ով փորձել է կանգնել նրանց միջեւ»,-ասել է Լիմոժի հանրապետական դատախազ Միշել Գրանդոն:

Հունվարի 27-ին մեկ մարդ է ձերբակալվել` մեքենայի գողության հետ կապված: Թաղամասում միջադեպերից խուսափելու համար իրավապահների կազմն ուժեղացվել է:

Категория / Category: News | Copyright Www.Armeniann.Do.Am © | Копировать строго запрещено!
Просмотров / Views: 570
 
Нравится  
 

 




Facebook Comments:

Всего комментариев / Total Comments: 0

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
LINKS

KARGIN STUDIO
ARMENIA TV
SHANT TV
BAREVHAYER
KINOMINO


WATCH ONLINE

Alabalanica - Online

Poker.am - Online



CLOCK


SEARCH

SERVICE


Current Position

Copyright Www.Armeniann.Do.Am © 2009-2024