Среда, 08.05.2024, 23:12
Главная | Вход | Мой профиль | Выход                                                                    Www.Armeniann.Do.AmВы вошли как Гость | Группа "Гости" | RSS

 


  

MENU

CATEGORIES

SERVICE


Главная » Файлы » News » News

Ֆրանսիայի օրինակին կհետեւեն նաեւ այլ երկրներ, քանի դեռ Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանությունը. Նալբանդյան

28.02.2012, 15:43



Քանի դեռ Թուրքիան պետականորեն վարում է Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականություն, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ են ընդունելու նաեւ այլ երկրներ: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` ավստրիական «Der Standard» օրաթերթին տված հարցազրույցում:

«Այդ ցեղասպանությունը մարդկության դեմ գործած հանցագործություն է, որը բազմաթիվ երկրների եւ միջազգային կազմակերպությունների կողմից ճանաչվել է որպես այդպիսին: Ցեղասպանության ժխտումը համապատասխան արձագանքի է արժանանում:

Դիտարկմանը, թե Ֆրանսիայում օրենքի ընդունումը կապում են այդ երկրում նախագահական ընտրությունների հետ` հայ ընտրողների ձայները շահելու համար, Նալբանդյանն արձագանքեց. «Ոչ, այդպես չէ: Օրենքը լիակատար աջակցություն է վայելում Ֆրանսիայի նախագահի, կառավարության, Ֆրանսիայի հիմնական քաղաքական ուժերի կողմից՝ լինի դա աջ կամ ձախ, քվեարկվել եւ ընդունվել է Ազգային Ժողովում եւ Սենատում: Այդպիսով օրենքի ընդունումն արտացոլում է Ֆրանսիայի ողջ ժողովրդի կարծիքը:

Նույնը տեղի է ունեցել նաեւ 2001թ. Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրենքի ընդունման ժամանակ»:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպե՞ս այդ օրենքի ընդունումը կազդի հայ-թուրքական հարաբերությունների վրա, Հայաստանի ԱԳ նախարարը պատասխանել է. «Այդ օրենքը կարող է միայն օգտակար լինել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: Եթե ինչ-որ բան խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա դա հենց թուրքական կողմի մոտեցումն է (2010թ. ապրիլին Հայաստանի նախագահը առկախեց երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանների բացման վերաբերյալ 2009թ. հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացման գործընթացը, հիմնավորելով, որ Թուրքիան անընդհատ հրաժարվում է արձանագրությունների վավերացումից եւ իրականացումից, եւ դնում է նախապայմաններ- հեղինակ): Թուրքական կողմը Ցյուրիխում արձանագրությունների ստորագրումից հետո հետքայլ արեց՝ հրաժարվելով կյանքի կոչել պայմանավորվածությունները: Միջազգային հանրությունը գտնում է, որ գնդակը գտնվում է Թուրքիայի կիսադաշտում»:

Նալբանդյանն անդրադարձել է նաեւ Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի Սահմանադրությանը համապատասխանելու հարցով սահմանադրական խորհրդին դիմելու հարցին:

«Չեմ կարծում, որ ճիշտ է խառնվել Սահմանադրական խորհրդի որոշումների ընդունման գործընթացին, ինչը փորձում է անել թուրքական կողմը: Նրանք գլուխ են գովում սահմանադրական խորհրդին դիմող ֆրանսիացի սենատորների հետ արդյունավետ լոբբիստական աշխատանքներ իրականացնելու համար, շնորհակալություն հայտնում Ադրբեջանին` այդ ուղղությամբ գործադրած ջանքերի համար: Այն սենատորները, որոնք ստորագրել էին ՍԽ դիմելու հայտը՝ որպես շնորհակալություն մեծ պատիվներով Բաքվում ընդունելության են արժանացել: Չեմ կարծում որեւէ եվրոպական երկրում այսպիսի գործելաոճը կարող է ողջունվել:

Ես ցանկանում եմ նորից շեշտել, որ ընդունված օրենքը Ֆրանսիայի ժողովրդի ջախջախիչ մեծամասնության կարծիքն է, որն արժանի է հարգանքի»,-ասել է նախարարը:

Категория / Category: News | Copyright Www.Armeniann.Do.Am © | Копировать строго запрещено!
Просмотров / Views: 837 | Комментарии / Comments: 1
 
Нравится  
 

 




Facebook Comments:

Всего комментариев / Total Comments: 1
1 Prasad  
0
Knowledge wants to be free, just like these artciels!

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
LINKS

KARGIN STUDIO
ARMENIA TV
SHANT TV
BAREVHAYER
KINOMINO


WATCH ONLINE

Alabalanica - Online

Poker.am - Online



CLOCK


SEARCH

SERVICE


Current Position

Copyright Www.Armeniann.Do.Am © 2009-2024