Четверг, 28.03.2024, 20:43
Главная | Вход | Мой профиль | Выход                                                                    Www.Armeniann.Do.AmВы вошли как Гость | Группа "Гости" | RSS

 


  

MENU

CATEGORIES

SERVICE


Главная » Файлы » News » News

Մինչեւ 2015թ. մենք ձեռք ենք բերելու նոր սպառազինություններ. Պաշտպանության նախարար

29.01.2012, 03:34



Հայոց բանակի բարեփոխումների հիմնական ուղղություններից մեկը ռազմավարական պլանավորման անցնելն է: Այս մասին այսօր` հունվարի 28-ին, «Եռաբլուր» կատարած այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ավելացնելով, որ մեր բանակը ավելացնում է մարտական կարողությունները սպառազինությունների ձեռքբերմամբ: «Ռազմավարական պլանավորման մեջ մտնում է նաեւ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգմացման ծրագիրը, որի համաձայն` յուրաքանչյուր տարի` մինչեւ 2015թ, մենք ձեռք ենք բերելու նոր սպառազինություններ, որոնք լինելու են հեռահար, ճշգրիտ եւ լուծելու են այն խնդիրները, որոնք դրված են բանակի առաջ»,-ասաց Օհանյանը:

Նախարարը նշեց, որ 2011թ-ին Անվտանգության խորհուրդը հաստատել է ՀՀ ռազմաարդյունաբերության հայեցակարգը, որի շրջանակներում միջոցառումների մեծ ծրագիր է նախատեսվում 2012թ-ին, ինչը գերակա խնդիր է համարվում ՀՀ կառավարության համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային բանակի օրը` հունվարի 28-ի առավոտյան այցելել է Արցախի ազատամարտի հերոսների «Եռաբլուր» պանթեոն, ծաղկեպսակ դրել հուշակոթողին: Հարգանքի տուրք մատուցելու համար պանթեոնում էին նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու բարձրաստիճան սպայակազմը:

Категория / Category: News | Copyright Www.Armeniann.Do.Am © | Копировать строго запрещено!
Просмотров / Views: 632 | Комментарии / Comments: 1
 
Нравится  
 

 




Facebook Comments:

Всего комментариев / Total Comments: 1
1 Ade  
0
That's a quick-wtited answer to a difficult question

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
LINKS

KARGIN STUDIO
ARMENIA TV
SHANT TV
BAREVHAYER
KINOMINO


WATCH ONLINE

Alabalanica - Online

Poker.am - Online



CLOCK


SEARCH

SERVICE


Current Position

Copyright Www.Armeniann.Do.Am © 2009-2024