Суббота, 27.04.2024, 04:40
Главная | Вход | Мой профиль | Выход                                                                    Www.Armeniann.Do.AmВы вошли как Гость | Группа "Гости" | RSS

 


  

MENU

CATEGORIES

SERVICE


Главная » Файлы » News » News

Ուիթնի Հյուսթոնի թոքերում ջուր են հայտնաբերել

13.02.2012, 17:22



Ամերիկյան երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դիահերձման ժամանակ նրա թոքերում ջուր է հայտնաբերվել: Այս փաստը վկայում է այն բանի օգտին, որ երգչուհին խեղդվել է ջրով լի լոգարանում քնած ժամանակ կամ գիտակցությունը կորցնելու հետեւանքով:

Մահվանից հետո ջուրն ընկղմված մարդու թոքերը ջուր չի լցվում: Այս մասին հայտնում է TMZ համացանցային կայքը` հղում անելով Բեւերլի Հիլզի ոստիկանությունում իր աղբյուրներին:

Դիահերձում կատարող բժիշկները պարզել են երգչուհու թոքերում գտնվող ջրի ծավալը: Տվյալ ցուցանիշը կարող է որոշիչ դառնալ մահվան իսկական պատճառը հայտնաբերելու ընթացքում:

Այդ նույն ժամանակ հետաքննիչները դեռեւս վերջնական եզրահանգում չեն անում` արդյոք Հյուսթոնը ջուրն ընկղմվելուց առաջ թե հետո է մահացել, հայտնում է հրատարակչությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ուիթնի Հյուսթոնը փետրվարի 12-ի գիշերը հայտնաբերվել էր մահացած Բեւերլի Հիլսի հյուրանոցներից մեկի չորրորդ հարկի համարում, ուր երգչուհին եկել էր Grammy երաժշտական մրցանակաբաշխությանը մասնակցելու համար:

Ըստ The Los Angeles Times թերթի տվյալների` մահվան նախօրեին Հյուսթոնը մասնակցել է համերգի փորձին, որը պետք է տեղի ունենար Grammy-ի պատվին ընդունելության ժամանակ, սակայն արդեն այդ ժամանակ էլ, ըստ ականատեսների վկայությունների,երգչուհին իրեն տարօրինակ է պահել, եւ փորձը նրան հեշտությամբ չի տրվել:

Այնուհետեւ նա վերադարձել է Beverly Hilton հյուրանոցի իր համարը, որտեղից էլ 3.43-ին շտապօգնություն եւ ոստիկանություն կանչ է արձանագրվել: Դեպքի վայր ժամանելով` բժիշկները փորձել են Հյուսթոնին օգնություն ցուցաբերել, արհեստական շնչառություն են կատարել, սակայն 3.55-ին ստիպված են եղել արձանագրել երգչուհու մահը:

Категория / Category: News | Copyright Www.Armeniann.Do.Am © | Копировать строго запрещено!
Просмотров / Views: 820 | Комментарии / Comments: 1
 
Нравится  
 

 




Facebook Comments:

Всего комментариев / Total Comments: 1
1 Cielito  
0
I found just what I was needed, and it was entearitning!

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
LINKS

KARGIN STUDIO
ARMENIA TV
SHANT TV
BAREVHAYER
KINOMINO


WATCH ONLINE

Alabalanica - Online

Poker.am - Online



CLOCK


SEARCH

SERVICE


Current Position

Copyright Www.Armeniann.Do.Am © 2009-2024