Суббота, 20.04.2024, 10:27
Главная | Вход | Мой профиль | Выход                                                                    Www.Armeniann.Do.AmВы вошли как Гость | Группа "Гости" | RSS

 


  

MENU

CATEGORIES

SERVICE


Главная » Файлы » News » News

Փաստաթղթերի ընդունումն ավարտված է. Հայաստանի նախագահի պոտենցիալ թեկնածուների թիվը կրկնակի կրճատվել է

04.01.2013, 22:05



Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` հունվարի 4-ին, ժամը 18.00-ին, ավարտել է նախագահի թեկնածուների առաջադրման փաստաթղթերի ընդունումը: ԿԸՀ-ի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը ARMENIANN.do.am-ի թղթակցին հայտնել է, որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում` գրավի վճարման անդորրագրերը, ներկայացրել են միայն յոթ թեկնածուներ: Նրանք են` Հայաստանի գործող նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հայ ազգային կոնգրեսից առանձնացած «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը, «Ազգային ինքնորոշում» միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը, Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, «Ռադիո հայ» ՍՊԸ-ի տնօրեն Անդրեաս Ղուկասյանը եւ էպոսագետ, անկուսակցական Վարդան Սեդրակյանը:

Ավելի վաղ մնացած փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած պոտենցիալ ութ թեկնածուները փաստացի դուրս են մղվում մրցապայքարից` գրավը չվճարելու համար: Նրանք են` անկուսակցական կարատեիստ Տարոն Աբրահամյանը, անկուսակցական գործազուրկ Ռոբերտ Ահարոնյանը, Մարդու իրավունքների Եվրադատարանի փաստաբան Ռուբեն Այվազյանը, անկուսակցական գործազուրկ Մհեր Հայրապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը, Մամուլի ազգային ակումբի տնօրեն Նարինե Մկրտչյանը, անկուսակցական թոշակառու Պավլիկ Սարգսյանը, «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության ղեկավար Ռոբերտ Սիմոնյանը:

Ընտրական օրենսգրքի համաձայն` ԿԸՀ-ն գրանցման համար ունի 10 օր:

Категория / Category: News | Copyright Www.Armeniann.Do.Am © | Копировать строго запрещено!
Просмотров / Views: 688
 
Нравится  
 

 




Facebook Comments:

Всего комментариев / Total Comments: 0

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
LINKS

KARGIN STUDIO
ARMENIA TV
SHANT TV
BAREVHAYER
KINOMINO


WATCH ONLINE

Alabalanica - Online

Poker.am - Online



CLOCK


SEARCH

SERVICE


Current Position

Copyright Www.Armeniann.Do.Am © 2009-2024