Вторник, 23.04.2024, 23:56
Главная | Вход | Мой профиль | Выход                                                                    Www.Armeniann.Do.AmВы вошли как Гость | Группа "Гости" | RSS

 


  

MENU

CATEGORIES

SERVICE


Главная » Файлы » News » News

Ռուս փորձագետ. 2013 թվականին ղարաբաղյան կարգավորման գործընթաց ակնկալել չարժե

04.01.2013, 22:02



2013 թվականին ղարաբաղյան կարգավորման գործնթացից որեւէ ակնկալիք ունենալ չարժե։ Այս մասին ARMENIANN.do.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է Սեւծովյան-Կասպիական կենտրոնի ռուսական ռազմավարական հետազոտությունների հաստատության ղեկավար Էդուարդ Պոպովը։

«Ավելի ճիշտ՝ միակ գործընթացը՝ գործընթացի բացակայությունն է։ Տեղի է ունենում ռազմականացում եւ լարվածության ուժեղացում չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ։ Առիթը կարող է լինել, եթե տրամաբանենք, Իսրայելի եւ նրա դաշնակիցների ձգձգվող զինված հակամարտությունը Իրանի Իսլամական Հանրապետության դեմ»,- կարծում է ռուս փորձագետը։

Պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք Ուկրաինայի եւ Ադրբեջանի ռազմական բնագավառում ունեցած ակտիվ կապերը խանգարել պաշտոնական Կիեւի օբյեկտիվությանը ԵԱՀԿ նախագահության ժամանակ, փորձագետը հիշեցրեց, որ Ուկրաինայում վերջերս տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, եւ կառավարության կազմակերպման գործընթաց է տեղի ունենում։ Պաշտոնական Կիեւը ստիպված է ուշադրություն դարձնել եւ ընդդիմության եւ իր արտաքին քաղաքական ինչպես արեւելյան այնպես էլ արեւմտյան գործընկերներին։

«Ամեն դեպքում նախագահ Յանուկովիչը նախագահ Յուշչենկո չէ։ Ահա, նշանակալի փաստաթղթերից մեկն, որն ընդունվեց նոր նախագահի կողմից, արտաքին քաղաքականության հայեցակարգն է, որում հայտարարվում է երկրի չեզոքությունը դաշինքներում։ Եւ Ռուսաստանի կողմից Սահակաշվիլիի Վրաստանի ռազմականցված մեքենայի աղետալի կործանումը (որի դաշնակիցը, գաղտնի կերպով, հանդիսանում էր «նարնջագույն» Ուկրաինան) դժվար թե շուտ մոռացվի Ուկրաինայում»- նշել է Էդուարդ Պոպովը։ Նրա խոսքերով՝ չնայած բոլոր ավանդական նետումների, ուկրաինական քաղաքական վերնախավի բնորոշ մտածելակերպի, պետք չէ ավելորդ ողբերգականացնել դրությունը։

«Ուկրաինան ավանդական ավելի լայն կապեր ունի Ադրբեջանի հետ, քան Հայաստանի, դեռ ԳՈւԱՄ-ի ժամանակներից։ Սակայն միայն մասշտաբային փոփոխություններ կարող են ստիպել նախագահ Յանուկովիչին , Կուչմայի զգուշողական ռազմավարության քաղաքականության հետեւորդին, հրաժարվել «մարտի վրա» դիրքորոշումից, որի կորուստը քիչ բան կարող է տալ Ուկրաինային։ Միայն, այսօր անհավանական թվացող դեպքում, եթե պաշտոնական Կիեւը բռնի դաժան հակառուսական դիրք, նա ստիպված կլինի գնալ անպետք դաշինքների բոլոր ճակատներով»,- ամփոփել է Էդուարդ Պոպովը։

Категория / Category: News | Copyright Www.Armeniann.Do.Am © | Копировать строго запрещено!
Просмотров / Views: 759
 
Нравится  
 

 




Facebook Comments:

Всего комментариев / Total Comments: 0

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
LINKS

KARGIN STUDIO
ARMENIA TV
SHANT TV
BAREVHAYER
KINOMINO


WATCH ONLINE

Alabalanica - Online

Poker.am - Online



CLOCK


SEARCH

SERVICE


Current Position

Copyright Www.Armeniann.Do.Am © 2009-2024