Пятница, 29.03.2024, 07:42
Главная | Вход | Мой профиль | Выход                                                                    Www.Armeniann.Do.AmВы вошли как Гость | Группа "Гости" | RSS

 


  

MENU

CATEGORIES

SERVICE


Главная » Файлы » News » News

Սարկոզին չի կարող ստորագրել հայանպաստ օրենքը

01.02.2012, 02:54



«Հնարավոր է, Նիկոլա Սարկոզին նախագահի ընտրությունների գնա այդպես էլ օրենքը չստորագրած»։ Այս մասին այսօր «Ա1+»-ին ասաց ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Նա հաստատեց տեղեկությունը, որ Ֆրանսիայի Սենատի 72 անդամներին հաջողվել է հավաքել անհրաժեշտ 72 ստորագրությունը եւ մտնել Սահմանադրական խորհուրդ։

Ըստ պարոն Մանոյանի, Սահմանադրական խորհուրդը մեկ ամիս ժամանակ ունի քննարկելու եւ եզրակացության գալու։ «Եթե Խորհուրդը եզրակացնի, որ «Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը» հակասահմանադրական է, այն կվերադարձվի Ազգային ժողով, որպեսզի վերջինս քննարկի եւ վերացնի օրինագծի հակասահամանդրական էլեմենտները»,-պարզաբանեց պարոն Մանոյանը։

Սակայն ըստ նրա, մեկ ամսից Ազգային Ժողովը կմեկնի արձակուրդ, որպեսզի նախապատրաստվի նախագահի ընտրություններին։

«Կարող է եւ չմեկնի եւ հրատապության կարգով քննարկի էլեմենտները»,-ասաց պարոն Մանոյանը։ Մյուս տարբերակն, ըստ նրա, այն է, որ կքննարկեն վերադարձից հետո։

Կիրո Մանոյանը ներկայացրեց իրադարձությունների զարգացման երեք սցենար՝ առաջին՝ Սահմանադրական Խորհուրդը կարող է վճռել, որ օրինագիծը չի հակասում Սահմանադրությանը, երկրորդ՝ կարող է վճռել, որ օրինագծի որոշ դրույթներ են հակասում Սահամանադրությանը։

«Այդ դեպքում է, որ ԱԺ-ն վերստին հավաքվելու պատճառ կունենա»,-ասաց Կիրո Մանոյանը։
Երրորդ տարբերակն, ըստ նրա, ամենաանցանկալին է՝ ՍԽ-ն որոշում է, որ օրենքն ամբողջությամբ հակասահմանադրական է։

«Եթե մերժի ամբողջ օրենքը, գործընթացը զրոյից է սկսվելու»,-պարզապանեց ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն։ Նա նաեւ տեղեկացրեց, որ փաստորեն այսօրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում նախագահ Նիկոլա Սարկոզին չի կարող ստորագրել օրենքը, քանի դեռ Սահմանադրական խորհուրդը որոշում չի կայացրել։ Ի դեպ, պարոն Մանոյանը տեղեկացրեց, որ օրինագիծը հակասահմանադրական ճանաչող 72 պատգամավորներից 62-ը Սենատի ծայրահեղ ձախ անդամներն են՝ համայնավարներ, մարքսիստներ եւ նախկին կանաչներ։ Մնացածը իշխող կուսակցությունից են եւ սոցիալիստներ։

Категория / Category: News | Copyright Www.Armeniann.Do.Am © | Копировать строго запрещено!
Просмотров / Views: 617 | Комментарии / Comments: 1
 
Нравится  
 

 




Facebook Comments:

Всего комментариев / Total Comments: 1
1 Amsou  
0
I'm out of leguae here. Too much brain power on display!

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
LINKS

KARGIN STUDIO
ARMENIA TV
SHANT TV
BAREVHAYER
KINOMINO


WATCH ONLINE

Alabalanica - Online

Poker.am - Online



CLOCK


SEARCH

SERVICE


Current Position

Copyright Www.Armeniann.Do.Am © 2009-2024