Пятница, 26.04.2024, 17:57
Главная | Вход | Мой профиль | Выход                                                                    Www.Armeniann.Do.AmВы вошли как Гость | Группа "Гости" | RSS

 


  

MENU

CATEGORIES

SERVICE


Главная » Файлы » News » News

Թմրամիջոցը վանաձորցի Նարինեն վերցրել էր Լամարայից, ում որոնում են ոստիկանները

02.02.2012, 19:06



Ոստիկանության Լոռիի մարզային վարչության եւ Գուգարքի բաժնի ծառայողները, փետրվարի 1-ին, խուզարկություն են կատարել 28-ամյա Կարեն Ղուկասյանի տանը, որտեղից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված, մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված` 12.650 գրամ ընդհանուր կշռով: Ոստիկանության մամուլի ծառայությունից ARMENIANN.do.am-ին հայտնում են, որ Ղուկասյանը հայտարարել է, որ նշված զանգվածը կանեփ է եւ պատկանում է Վանաձոր քաղաքի բնակչուհի Նարինե Ջ.-ին եւ ինքն այն պահում է հետագայում նրան հանձնելու նպատակով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Նարինե Ջ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության բաժին եւ հայտարարել, որ նշված զանգվածը 2011 թ. օգոստոսին իրեն ի պահ է հանձնել ոմն Լամարա: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Ձեռնարվում են միջոցառումներ Լամարայի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Категория / Category: News | Copyright Www.Armeniann.Do.Am © | Копировать строго запрещено!
Просмотров / Views: 557
 
Нравится  
 

 




Facebook Comments:

Всего комментариев / Total Comments: 0

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
LINKS

KARGIN STUDIO
ARMENIA TV
SHANT TV
BAREVHAYER
KINOMINO


WATCH ONLINE

Alabalanica - Online

Poker.am - Online



CLOCK


SEARCH

SERVICE


Current Position

Copyright Www.Armeniann.Do.Am © 2009-2024