Вторник, 23.04.2024, 11:56
Главная | Вход | Мой профиль | Выход                                                                    Www.Armeniann.Do.AmВы вошли как Гость | Группа "Гости" | RSS

 


  

MENU

CATEGORIES

SERVICE


Главная » Файлы » Политический Уголок

Հարություն Առաքելյան. «Բաց ֆաքս» Սամվել Բաբայանի նյութական միջոցներով ստեղծված «Հրապարակ» օրաթերթի հրապարակումների շուրջ

31.01.2012, 23:30

Վերջին ժամանակներս ՀՌԱԿ-ի շուրջ ծավալվող պետական խիստ որոշակի կառույցների կազմակերպած ճնշումների մասին «լավատեսական» քարոզչությամբ և «լուսաբանությամբ» կատաղի «օպերատիվություն» է հանդես բերում Սամվել Բաբայանի անձնական միջոցներով ստեղծված «Հրապարակ» օրաթերթը, որն անթաքույց խիստ շահագռգռված է իմ բանտարկությամբ: Բնական է, որ նույն օպերատիվությամբ նույն պարբերականը չի լուսաբանում փաստաբանական գրասենյակի արձանագրած ՀՌԱԿ-ի հանդեպ ՀՀ արդարադատության նախարարության իրականացրած սահմանադրական խախտումները, այլ բռնել է անձս վիրավորելու, հավանաբար, եկամտաբեր կեցվածք: Ինձ համար զարմանալի չէ, որ ՀՌԱԿ-ի Համագումարի որոշումների մերժումը ՀՀ արդարադատության Իրավաբանական անձանց գրանցման գործակալության կողմից 4 օր ավելի շուտ է հայտնվում «Հրապարակի» էջերում, քան թե այն պաշտոնապես կտրամադրվեր մեզ, կամ ոստիկանության կողմից իրականացվող քննության «մանրամասների» սպրդումը «Հրապարակի» էջերում, թե իբր գրասենյակը նվիրաբերել է ոչ կուսակցականի, իսկ առավել ծիծաղելին անտինյանի տուժող կողմ լինելն էր այս ամենի մեջ: Դե, եթե իմ հանդեպ ամեն ինչ կանխորոշված է, ապա ոստիկանությունը ինչու է զուր տեղը տուրք տալիս երևակայությանը ու պահանջում, ոչ ավել ոչ պակաս, ՀՌԱԿ կուսակցականների ցուցակը սկսած 1991 թվականից և, արդյոք, այդ պահանջը աղերս ունի ՀՀ Սահմանադրությանը…

Փաստորեն վարչապետական թիմը «Նաիրիտ» գործարանի շուրջ իմ իրականացրած ուսումնասիրությունների հանդեպ հակափաստարկներ չունենալով, ընտրել է ինձ և իմ ընկերների հանդեպ արհեստածին մեղադրանքներ ներկայացնելու հարձակվողական ոճը, իսկ «Հրապարակն» էլ առանց հասկանալու քողազերծել է ՀՀ արդարադատության նախարարության ճարահատյալ անօրինական քայլերը` ամեն գնով չվավերացնել ՀՌԱԿ ատենապետի փոփոխությունը, քանի որ մեկ կենտրոնից ծրագրվել է անտինյանին տուժող կողմ ձևակերպել ոստիկանությունում: «Հրապարակը» իր հրապարակումներով փաստում է, որ իմ շուրջ օղակը սեղմվում է, քանի որ ՀՌԱԿ-ի դեմ միասնական են գործում ՀՀ ոստիկանությունը և ՀՀ արդարադատության նախարարությունը: Գոնե ինձ համար դա նորություն չէր:

Ամեն դեպքում շնորհակալություն եմ հայտնում Սամվել Բաբայանի նյութական միջոցներով ստեղծված «Հրապարակ» օրաթերթին, որ թեկուզ չգիտակցված կերպով հանրությանը իրազեկեց բռնապետության ծաղկունքի մասին և զարմանալի կլիներ, որ Հայաստանի նման երկրում մեկն ինձ նման հանկարծ համարձակվեր վարչակազմի կարկառուն ներկայացուցչի կանգնեցնել միլիոնավոր դոլարների մսխումների փաստի առջև ու չպատժվեր նույն վարչակազմի կողմից… բայց ոչ թե այդ հարցով, այլ արհեստածին մեկ այլ ուրիշ մեղադրանքով:

Անկեղծ եմ ասում` զարմանալի կլիներ:

Ինչ վերաբերում է իմ կողմից «տանիք» փնտրելուն` ի դեմս նոր բացվող «Պուտին» ակումբների, ապա ասեմ, որ կյանքում երբևիցե «տանիք» չեմ փնտրել, քանի որ ինքս ինձ համարել և համարում եմ ուժեղ անձնավորություն և միշտ պատասխան եմ տվել արածներիս համար: Տանիք փնտրելու հարցում կարող եք օգտվել տարիներով կուտակված անտինյանական փորձառությունից, որի համար մի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խաղամոլ էր, երկիրը տասը մատով խառնող և Ռոբերտ Քոչարյանի գլուխը կորցրած անձ, սակայն ամիսներ անց դարձավ լավ շախմատ խաղացող… Իսկ վարչապետն էլ ծանր մանկություն էր ունեցել և դրա համար «ԼԵԳՈ» էր տարել Չինաստանի համաշխարհային մեծ ճանաչում ունեցող ցուցահանդեսին…





ՀՀ ոստիկանություն և ՀՀ արդարադատություն, ձեր նախագահին ու վարչապետին վիրավորող անտինյանի՞ն եք պաշտպանում, բա չե՞ք վախենում: Բանից պարզվում է, որ չեք վախենում: Մալադեց…



Կարճ ասած, բոլորիդ` և ՀՀ ոստիկանության, և ՀՀ արդարադատության տարբեր տրամաչափի պաշտոնյաներին ու վերջիններիս քարոզիչ` Սամվել Բաբայանի անձնական միջոցներով ստեղծված «Հրապարակին» խորհուրդ եմ տալիս համբերատարությամբ դիտել անտինյանական կես ժամանոց հարցազրույցը (դիտել ներքևում) և բոլորիդ համար պարզ կլինի, թե ով է «տանիք» փնտրել ու գտել:









Հա, չմոռանամ ասել, որ ապահովության համար վալերիանկա պահեք մոտներդ հաղորդումը դիտելու ժամանակ, թե չէ հիմա էլ դուք տուժող կողմ կարող եք հանդես գալ, իսկ մեղավորը` նորից ես:



Ուշադիր դիտեք, հետո կխոսենք…



ՀՀ քաղաքացի Հարություն Առաքելյան

Категория / Category: Политический Уголок | Copyright Www.Armeniann.Do.Am © | Копировать строго запрещено!
Просмотров / Views: 574
 
Нравится  
 

 




Facebook Comments:

Всего комментариев / Total Comments: 0

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
LINKS

KARGIN STUDIO
ARMENIA TV
SHANT TV
BAREVHAYER
KINOMINO


WATCH ONLINE

Alabalanica - Online

Poker.am - Online



CLOCK


SEARCH

SERVICE


Current Position

Copyright Www.Armeniann.Do.Am © 2009-2024